Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մոսկվայում տեղի կունենա Հայկ Մարությանի «Քաղաքապետը» ներկայացումը

13:24, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ.
Մոսկվայում տեղի կունենա Հայկ Մարությանի «Քաղաքապետը» ներկայացումը

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանում ապրող սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դեկտեմբերի 10-ին, Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում տեղի կունենա իմ՝ «Քաղաքապետը» մոնո-ներկայացման ռուսաստանյան պրեմիերան: Սկիզբը՝ ժամը 18:00-ին: Սիրով սպասում եմ մեր հանդիպմանը:

Հ.Գ. Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում կայանալիք ներկայացումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամկետների վերջնական հաստատումից հետո»:

Աղբյուրը` Հայկ Մարության
6989 | 0
Facebook