Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ.

Համացանց

«Քաղաքական դաշտի որոշ սեգմենտներ շատ «ուրույն» պատկերացումներ ունեն ինքնիշխանության մասին». Սուրեն Սուրենյանց

18:00, ուրբաթ, 18 նոյեմբերի, 2022 թ.
«Քաղաքական դաշտի որոշ սեգմենտներ շատ «ուրույն» պատկերացումներ ունեն ինքնիշխանության մասին». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մեր քաղաքական դաշտի որոշ սեգմենտներ շատ «ուրույն» (իրականում՝ դեգրադացված) պատկերացումներ ունեն ինքնիշխանության մասին: Նրանք, օրինակ, Երևանում մեծ հրճվանքով մասնակցում էին ԱՄՆ դեմոկրատների քարոզարշավին՝ Փելոսիի այցի օրերն, նույն այդ մարդիկ մի քանի օրից կպահանջեն Պուտինի հրաժարականը, դարձյալ՝ Երևանում:

Այդ մարդիկ ամենաբարձրն են խոսում ինքնիշխանությունից, բայց մտովի Հայաստանը պատկերացնում են ամերիկյան նահանգի կամ ռուսական գուբերնիայի կարգավիճակում: Մի խոսքով՝ «կեցցե Փելոսին» կամ «Պուտին, հեռացիր», կարևորը՝ Փաշինյանի պատասխանատվության թեման «ջրվի»»:

| | |
1197 | 1
Facebook