Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաշինյանը շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզերը»․ Գեղամ Մանուկյան

15:36, հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ.
«Փաշինյանը շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզերը»․ Գեղամ Մանուկյան

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է «անկլավների» թեմային. «Տավուշեցի պատգամավորներից մեկը, հիշում եմ, որ չբացառեց անկլավների վերադարձը: Քննադատեցին, բողոքեցին, բայց խոսույթը կար: Նիկոլ Փաշինյանը հերքեց, ասաց՝ նման բան չկա, բայց մի օր խոսքի մեջ ասաց, բնակավայրերի մասին խոսեց: Ինքն է հանրությանը ադրբեջանական թեզերը մատուցում ու պատահական չէ այդ տարածքը, թիվը՝ 29 հազար 800 քառակուսի կմ: Նայեք Սովետական Հայաստանի քարտեզին, կպատկերացնեք ինչ թվի մասին է խոսքը: 1990, մինչև 1991 թվականի քարտեզի մասին է խոսքը, չի խոսում, չէ՞, Արծվաշենի մասին: Նա շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզերը: Նիկոլ Փաշինյանին այլևս որևէ իմաստ չկա մեկնաբանել: Մեկ րոպեի ընթացքում կարող է 180 աստիճան փոխվել»։

«Հակառակ այս տոնական տրամադրություններին, մեր զոհված զինվորների աճյունները դեռ չեն հանվել, գտնվում են չեզոք գոտում ու այս օկուպացիայի պայմաններում ի՞նչ պայմանագրի մասին կարող է խոսք լինել»,- հավելել է պատգամավորը։

«Փաշինյանը շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզերը»․ Գեղամ Մանուկյան
3499 | 1
Facebook