Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը հայտարարել է, թե գազատար կանցկացնի դեպի Ստեփանակերտ

20:00, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ.
Ադրբեջանը հայտարարել է, թե գազատար կանցկացնի դեպի Ստեփանակերտ

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, թե մինչև 2025 թվականը նախատեսում է գազատար կառուցել Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ և դրա վրա գազի հսկման կետեր տեղադրել: Այս մասին ասվում է ասվում է Ադրբեջանի նախագահի կողմից հաստատված՝ այսպես կոչված «Օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի I պետական ​​ծրագրում»։

Շինարարական աշխատանքները կիրականացնի Պետնավթընկերությունը (SOCAR): Համապատասխան աշխատանքներ կիրականացվեն նաև էներգետիկայի, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքաշինության և ճարտարապետության պետական ​​կոմիտեի կողմից։

5350 | 0
Facebook