Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորվեգիան ԱՄՆ-ի հետ պայմանագիր է կնքել ռեկորդային քանակությամբ հրթիռներ ձեռք բերելու շուրջ

20:24, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ.
Նորվեգիան ԱՄՆ-ի հետ պայմանագիր է կնքել ռեկորդային քանակությամբ հրթիռներ ձեռք բերելու շուրջ

Նորվեգիան ԱՄՆ-ի հետ կնքել է երկրի պատմության մեջ ամենախոշոր պայմանագիրը՝ նորվեգական F-35 կործանիչների համար AMRAAM-D օդ-օդ հրթիռների գնման համար։

Ըստ Թագավորության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ գործարքի գումարը կազմում է մոտ հինգ միլիարդ նորվեգական կրոն կամ մոտ 500 միլիոն դոլար, հրթիռները կփոխանցվեն մինչև 2028 թվականը ներառյալ։

«Սա շատ կարևոր քայլ է ինչպես Նորվեգիայի պաշտպանունակության բարձրացման, այնպես էլ նորվեգական-ամերիկյան համագործակցության համար»,- ասել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը։

Նա հավելել է, որ նման համաձայնագրերը շատ կարևոր են անվտանգության ներկայիս անկայուն իրավիճակում։

7616 | 0
Facebook