Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կիևում իրավիճակը շատ ծանր է». Կիրիլ Տիմոշենկո

19:36, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ.
«Կիևում իրավիճակը շատ ծանր է». Կիրիլ Տիմոշենկո

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Կիևի այսօրվա գնդակոծությունն անվանել է Ռուսաստանի պատասխանը G20 գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկու ելույթին։

«Ռուսաստանը պատասխանում է Զելենսկու՝ G20-ի հզոր ելույթին նոր հրթիռային հարձակումով։ Ինչ-որ մեկը լրջորեն կարծում է, որ Կրեմլն իսկապես խաղաղությո՞ւն է ուզում։ Նա ցանկանում է հնազանդություն: Բայց վերջում ահաբեկիչները միշտ պարտվում են»,- գրել է Երմակը։

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն էլ ասել է. «Իրավիճակը կրիտիկական է։ Ամենաշատ հրթիռներն ընկել են երկրի կենտրոնում և հյուսիսում։ Մայրաքաղաքում իրավիճակը շատ ծանր է, ներդրվում են արտակարգ իրավիճակներում անջատումների հատուկ գրաֆիկներ։ Ukrenergo-ն ստիպված է արտակարգ անջատումներ սկսել»։

8730 | 0
Facebook