Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին G20-ի առաջնորդներին կոչ է արել դադարեցնել պատերազմը

10:42, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ.
Զելենսկին G20-ի առաջնորդներին կոչ է արել դադարեցնել պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Ինդոնեզիայի գագաթնաժողովին մասնակցող G20-ի առաջնորդներին։ Եկել է ժամանակը, երբ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ պետք է դադարեցնել, իր տեսաուղերձում ասել է նա: «Ռուսական ավերիչ պատերազմը պետք է և հնարավոր է դադարեցնել։ Դա հազարավոր կյանքեր կփրկի»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է դուրս բերի իր օկուպացիոն զորքերը, փոխհատուցի պատճառած վնասը և հաստատի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

6978 | 0
Facebook