Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանում գործող ընկերությունը՝ ԱՄՆ պատամիջոցների «սև ցուցակում»

00:06, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ.
Հայաստանում գործող ընկերությունը՝ ԱՄՆ պատամիջոցների «սև ցուցակում»

Milandr ընկերության հայաստանյան մասնաճյուղը` Milur Electronics ԲԲԸ-ն հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում՝ ռուսական ձեռնարկության հետ կապերի համար: Տեղեկությունը նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։
     Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական Milandr միկրոսխեմաներ արտադրող ընկերության նկատմամբ: Նա հայտնում է, որ դա արվել է, քանի որ ընկերությունն աշխատում է կամ աշխատում էր էլեկտրոնիկայի արտադրության ռուսական տիրույթում։
     «Milandr-ը Մոսկվայի գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների ռազմական կառույցի մի մասն է»,- ասել է Բլինքենը։
     Նա հավելել է, որ նշված ընկերության հետ կապի համար պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Հայաստանում գործող Milur Electronics LLC ընկերությունը, շվեյցարական Milur SA-ն ու թայվանական Sharp Edge Engineering Inc-ը:
     Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ամերիկյան ֆինանսների նախարարության կայքում նշվում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է 28 իրավաբանական և 14 ֆիզիկական անձանց: Նշվում է նաև, որ Հայաստանում գործող Milur Electronics-ը շվեյցարական MILUR SA ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Այն ստեղծվել է արտասահմանյան գործարաններում պատվերներ իրականացնելու, ինտեգրալային չիպեր արտադրելու և արտերկրում վաճառք իրականացնելու նպատակով:

6031 | 0
Facebook