Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Թուրքիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան բանակցություններ են տեղի ունեցել։ Նա նշել է, որ դրանք անցկացվել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Կրեմլի խոսնակը չի բացահայտել զրույցի թեման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, որ Ռուսաստանը բանակցություններում ներկայացնում է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը Անկարա է ժամանել ԱՄՆ-ից, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Բերնսը չէր պատրաստվում բարձրացնել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը Թուրքիայի մայրաքաղաքում, սակայն նա մտադիր էր հաղորդագրություն փոխանցել Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքների և էսկալացիայի ռիսկերի մասին։