Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուին կտուգանի մեկ միլիոն ֆունտով սկանդալային հարցազրույցի համար

20:36, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ.
«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուին կտուգանի մեկ միլիոն ֆունտով սկանդալային հարցազրույցի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը մտադիր է տուգանել Կրիշտիանու Ռոնալդուին մեկ միլիոն ֆունտով (մոտ 1,14 միլիոն եվրո)՝ հարցազրույցի ժամանակ թիմին քննադատելու համար, հայտնում է metro.co.uk-ը։

Մանկունիացիների մամուլի ծառայությունը չի մեկնաբանել պորտուգալացու նկատմամբ հնարավոր պատժամիջոցները, սակայն նշել է, որ իրենք «համակողմանիորեն կգնահատեն իրավիճակը»։

«Ակումբը կքննարկի իր պատասխանը բոլոր փաստերի հաստատումից հետո»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում ասել էր, որ իրեն դավաճանել են «Մանչեսթեր Յունայթեդում» և նրանից «քավության նոխազ» են սարքել։ Նաև հարձակվողը կարծում է, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի հարգում իրեն, ուստի ինքն էլ նրա հանդեպ հարգանք չի տածում։

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուին կտուգանի մեկ միլիոն ֆունտով սկանդալային հարցազրույցի համար
9057 | 0
Facebook