Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ.

Միջազգային

Ռուսաստանում ավտոպահեստամասերի գներն աճել են 50%-ով

19:06, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ.
Ռուսաստանում ավտոպահեստամասերի գներն աճել են 50%-ով

Ռուսաստանում ավտոպահեստամասերի գները 2022 թվականի սկզբից աճել են 50%-ով: Գնաճն առավել մեծ չափով ազդել է շուկան լքած ապրանքանիշերի վրա, հայտնում է Avtostat վերլուծական գործակալությունը՝ հղում անելով Ավտոապահովագրողների ռուսական միությանը։

«Պահեստամասերի միջին գները զգալիորեն աճել են Honda-ի (59%) և Volvo-ի (51%) պարագայում: Աճ է գրանցվել նաև Mazda-ի (49%), Land Rover-ի (46%), Infiniti-ի (42%), BMW-ի և Mercedes.Benz-ի (41%) պահեստամասերի, ինչպես նաև Suzuki-ի և Audi (38%-ով) պարագայում, ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնությունում ավելի հայտնի արտասահմանյան արտադրողների մեքենաների պահեստամասերի արժեքն աճել է միջինը 30%-ով: Դրանց թվում են Nissan-ը, Mitsubishi-ն, Lexus-ը, Toyota-ն, Skoda-ն, Hyundai-ն, Kia-ն, Volkswagen-ը և Chevrolet-ը:

Նշվում է, որ ռուսական արտադրողների մեքենաների պահեստամասերը թանկացել են շատ ավելի քիչ չափով՝ 12%-ով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չինական GAC ավտոարտադրողը դադարեցրել է GN8 մինիվենի վաճառքը Ռուսաստանում։

| | |
3930 | 0
Facebook