Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանադան հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին

18:48, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ.
Կանադան հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը երկուշաբթի օրը հայտարարություն է տարածել, որ Կանադան ընդլայնելու է ռուսական պատժամիջոցների ցուցակը ևս 23 անունով։

Հայտարարության մեջ ասվում է, որ երկրի իշխանությունները լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանում ռուսների դեմ, դրանք կանդրադառնան ՌԴ արդարադատության և անվտանգության համակարգի հետ կապեր ունեցող 23 անձանց։ Նշվում է, որ պատժամիջոցներ կկիրառվեն իրավապահների, դատախազների, դատավորների, քննիչների և բանտերի աշխատակիցների նկատմամբ, որոնք, ըստ Կանադայի ղեկավարության, ներգրավված են «ռուսական ընդդիմության առաջնորդների դեմ մարդու իրավունքների խախտումներում»։

Ցուցակը, որը ներառում է 23 անուն, հրապարակվել է Կանադայի արտաքին գործերի նախարարության կայքում, սակայն պաշտոնները նշված չեն։

3051 | 1
Facebook