Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դահուկորդները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

11:06, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ.
Դահուկորդները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մրցաշրջանը հաջող են սկսել ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի առաջատարները` Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդն էր՝ վաստակելով 59.07 վարկանիշային միավոր, առաջատարին զիջելով ընդամենը 12.4 վայրկյան, իսկ Կատյա Գալստյանը հավասարը չուներ 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանիշային միավոր:

3969 | 1
Facebook