Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում մահապատժի առաջին դատավճիռն է կայացվել ցուցարարի նկատմամբ

10:30, երկուշաբթի, 14 նոյեմբերի, 2022 թ.
Իրանում մահապատժի առաջին դատավճիռն է կայացվել ցուցարարի նկատմամբ

Իրանում դատարանը մահապատժի առաջին դատավճիռն է կայացրել հակակառավարական ցույցերի մասնակցի նկատմամբ։ Նա մեղավոր է ճանաչվել Թեհրանում վարչական շենքը հրկիզելու և անկարգություններ կազմակերպելու համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Դատարանի որոշումը դեռ կարող է բողոքարկվել, հայտնում է Euronews-ը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում օրինակելի պատիժ սահմանել ցույցերին մասնակցելու համար։ Պատգամավորները հայտարարեցին մահապատժի անհրաժեշտության մասին։

9679 | 0
Facebook