Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսաստանի պարտությունը չի նշանակում պատժամիջոցների ավտոմատ վերացում». ԱՄՆ ֆինանսների նախարար

23:30, կիրակի, 13 նոյեմբերի, 2022 թ.
«Ռուսաստանի պարտությունը չի նշանակում պատժամիջոցների ավտոմատ վերացում». ԱՄՆ ֆինանսների նախարար

Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մի մասը կարող է ուժի մեջ մնալ նույնիսկ պատերազմի ավարտից և Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

Այս մասին Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Էլենը:

Նա ասել է, որ պատերազմին հաջորդելիք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքված անխուսափելի խաղաղության համաձայնագիրը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի տնտեսության նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերանայմանը։ Այնուամենայնիվ, «հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ, մենք կարող ենք մտածել, որ որոշ պատժամիջոցներ պետք է պահպանվեն»,- ասել է նա:

6986 | 0
Facebook