Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցեղասպան նպատակն ակնհայտ է». Արտակ Բեգլարյան

20:30, կիրակի, 13 նոյեմբերի, 2022 թ.
«Ցեղասպան նպատակն ակնհայտ է». Արտակ Բեգլարյան

Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիևի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական ​​քաղաքականությունը շարունակական է, և տասնամյակներ են պահանջվում այն ​ ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։
     Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
     «Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- գրել է Բեգլարյանը՝ տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը Խրամորթ գյուղի ուղղությամբ վերջին գնդակոծության վերաբերյալ։

6227 | 0
Facebook