Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

23:25, շաբաթ, 12 նոյեմբերի, 2022 թ.
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
     Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող որոշ հարցեր՝ շեշտը դնելով քաղաքական, առևտրատնտեսական, այդ թվում՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման վրա։
     Բացի այդ, պետությունների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները Ռուսաստանի և Իրանի գերատեսչությունների միջև։

5221 | 0
Facebook