Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են

11:42, շաբաթ, 12 նոյեմբերի, 2022 թ.
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Նոյեմբերի 12-ին, ժամը 04:14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Հրազդան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 2001թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազաբալոնի փականը, այնուհետև տուժած ուղևոր Ա․ Ք-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդ՝ Մ․ Ս-ի (ծնված 2001թ.) և ուղևոր՝ Դ․ Ա-ի (ծնված 2000թ.) դիերը:

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են
| | |
4066 | 0
Facebook