Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Խերսոնի ազատագրումն անվանել է Ուկրաինայի «նշանավոր հաղթանակ»:
Ինչպես մեջբերում է Bloomberg-ը, Սալիվանը բացատրել է, որ Խերսոնի ազատագրումը ռազմավարական ավելի լայն նշանակություն ունի. «Վտանգը այնպիսի վայրերի համար, ինչպիսիք են Օդեսան և Սև ծովի ափը, նախկինի համեմատ նվազել է»:
Նրա խոսքով՝ Խերսոնի ազատագրումն առաջին հերթին պայմանավորված էր Ուկրաինայի զինված ուժերի հմտությամբ՝ Արևմուտքի աջակցությամբ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր Խերսոնի ազատագրումը։