Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման եզրակացություն տվող հանձնաժողովի նիստի օրը հայտնի է

17:30, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ.
Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման եզրակացություն տվող հանձնաժողովի նիստի օրը հայտնի է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:

Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը՝ ժամը 18.00-ը, hakob.knajyan@ecsc.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում են դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները ևս)՝ ժամը 14.00-ին անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2):

2985 | 0
Facebook