Հինգշաբթի՝ նոյեմբերի 10-ին, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ, այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության տեքստում. «Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների և ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական, հակաիրանական հրապարակումների հետ»: