Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկական ընկերությունը 155 մլն դոլարի ինքնագնաց հրետանային կայանք կմատակարարի Հայաստանին. #BusinessStandard

18:48, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ.
Հնդկական ընկերությունը 155 մլն դոլարի ինքնագնաց հրետանային կայանք կմատակարարի Հայաստանին. #BusinessStandard

Հնդկական Bharat Forge ընկերությունը Հայաստանին կմատակարարի 155 մլն դոլարի 155 մմ ինքնագնաց հրետանային կայանքներ, գրում է Business Standard-ը։

Bharat Forge-ը չի հայտարարել ո՛չ գնորդ երկրի անունը, ո՛չ էլ արտահանվող զենքի տեսակը, սակայն պաշտպանության նախարարության աղբյուրները հաստատել են, որ գնորդ երկիրը Հայաստանն է, իսկ պատվերը բաղկացած է 155 մմ 39 տրամաչափի հաուբիցիցից, որը շարժունակությունն ապահովելու համար տեղադրվում է բեռնատարների վրա։

Մատակարարումը կիրականացվի 3 տարվա ընթացքում

6525 | 1
Facebook