Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՊՆ-ում եղած ԱԹՍ-ները բավականին մրցունակ են»․ ԲՏԱ փոխնախարար

15:12, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ.
«ՊՆ-ում եղած ԱԹՍ-ները բավականին մրցունակ են»․ ԲՏԱ փոխնախարար

ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՊՆ-ում եղած ԱԹՍ-ները բավականին մրցունակ են: Փոխնախարարը հայտնել է, որ մոտ ապագայում լավ նորություններ են սպասվում արբանյակի վերաբերյալ․ «Աշխատանքներն ընթանում են մեր նախատեսած ծրագրից մի փոքր արագ, կառավարման կենտրոնի և արբանյակի մասով նորություններ կլինեն»։

Հարցին՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացում արբանյակային տեխնոլոգիաներն օգտագործվելո՞ւ են, Պողոսյանն արձագանքել է․ «Կարող են նաև կիրառվել դրա մեջ, բայց այդ որոշումներն այլ դաշտում են կայացվում. տեխնիկապես այդ հնարավորությունները կան»։

«ՊՆ-ում եղած ԱԹՍ-ները բավականին մրցունակ են»․ ԲՏԱ փոխնախարար
3910 | 0
Facebook