Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Սոկս»-ն ազատվեց մաքսատուրքից

12:42, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ.
Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Սոկս»-ն ազատվեց մաքսատուրքից

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՍՈԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին նախագիծը Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում էր, որն էլ ընդունվեց:

««ԱԼԵՔՍ ՍՈԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել զուգագուլպաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 1․25 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 90 նոր աշխատատեղ՝ մինչև 215 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128 մլն դրամ»,- նշված է նախագծում:

6262 | 0
Facebook