Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանն իր գործելակերպով հիշեցնում է Ալ Քայիդային». Նիկոլ Փաշինյան

11:48, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ.
«Ադրբեջանն իր գործելակերպով հիշեցնում է Ալ Քայիդային». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ հիմնախնդրի համապարփակ, հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021թ. դեկտեմբերին՝ Բրյուսելում: Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020թ. նոյեմբերին՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ: Ադրբեջանի նախագահն ինքն է խախտում 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունն ու դրժում պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ՀՀ ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում ու բացառի ցանկացած էսկալացիա: Ադրբեջանի նախագահն ինքն է դրժել 2021թ. դեկտեմբերին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր հատվածներում պետք է իրականացվեր զորքերի հայելային հետքաշում»,- Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանն այսպես վարվում. մի պարզ պատճառով՝ շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը»:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է ՀՀ-ին մեղադրել նաև հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ ՀՀ-ն ու հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունեն տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ. «Ադրբեջանն է իր գործելակերպով հիշեցնում իսլամը վարկաբեկող Ալ Քայիդային ու Իսլամական պետությանը»,- ասել է նա:

4369 | 0
Facebook