ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի՝ զորքերը Դնեպր գետի արևմտյան ափից դուրս բերելու որոշումը ցույց է տալիս, որ Մոսկվան իրական խնդիրներ ունի իր բանակի հետ, փոխանցում է УНИАН-ը: ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյո՞ք Խերսոնում ստեղծված իրավիճակը կարող է համարվել պատերազմի պոտենցիալ շրջադարձ։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին հրահանգել էր զինուժը դուրս բերել Խերսոնից: Գեներալ Սերգեյ Սուրովիկինը Սերգեյ Շոյգուին առաջարկել էր Խերսոնի շրջանում Դնեպրի ձախ ափ փոխադրել ստորաբաժանումները: Շոյգուն ընդունել էր առաջարկը: