Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջանկյալ ընտրությունների արդյունքների ամփոփում. ամերիկահայության հեռանկարները

09:36, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ.
Միջանկյալ ընտրությունների արդյունքների ամփոփում. ամերիկահայության հեռանկարները

Միացյալ Նահանգներում շարունակում են ամփոփել միջանկյալ ընտրությունների արդյունքները: Ըստ նախնական տվյալների՝ Հանրապետական կուսակցությունը արձանագրեց սպասվածից ավելի համեստ ձեռքբերումներ:

«Ակնկալվում էր, որ ընտրություններին կլիներ «կարմիր (հանրապետական կուսակցության գույնը- խմբ.) ալիք»: Սակայն դրան ականատես չեղանք, փաստորեն: Թեև վերջնական թվերը դեռ հայտնի չեն, սակայն այս պահի դրությամբ թվում է, որ դեմոկրատներին հաջողվում է պահպանել Սենատը»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է Հայ Դատի հանձնախմբի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանը: Վերջինն ընդգծոււմ է՝ թե՛ Սենատում և թե՛ Ներկայացուցիչների պալատում ընթանում է բուռն պայքար դեմոկրատների ու հանրապետականների միջև: Մոտ ժամանակներում պարզ կդառնա՝ արդյոք հաջողվել է դեմոկրատներին պահպանել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի մեծամասնությունը: Հայ Դատի հանձնախմբի խոսնակը վերահաստատում է՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում, Հայ Դատի հանձնախումբը կաշխատի յուրաքանչյուր կողմի հետ:

5078 | 0
Facebook