Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սոչիի այցից հետո Փաշինյանը բավականին բարձր տրամադրություն ունի. «Հրապարակ»

09:12, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ.
Սոչիի այցից հետո Փաշինյանը բավականին բարձր տրամադրություն ունի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ում նկատել են, որ Սոչիի այցից հետո Փաշինյանը բավականին բարձր տրամադրություն ունի, խմբակցության հետ վերջին հանդիպմանը նա չի թաքցրել իր ոգևորությունը: Թեև կողմերը համաձայնության չեկան, սակայն Փաշինյանն ասել է, որ կարևորը դա չէ, այլ ստատուս քվոյի պահպանումը և այն, որ ինքը ցույց տվեց, որ պատրաստ է ստորագրել, տապալողը եղավ Ալիևը: Փաշինյանի պահվածքից գոհ են մնացել նաև ՌԴ-ում. համարում են, որ նա իրենց գծած սցենարով է շարժվում։ Մեզ ասացին նաև, որ Փաշինյանը պատրաստվում է հուժկու պատասխան տալ Ալիևի՝ Շուշիում հնչեցրած սպառնալիքներին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5434 | 1
Facebook