Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան չի հավատում Խերսոնից նահանջի վերաբերյալ Ռուսաստանի հայտարարություններին

22:06, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ.
Ուկրաինան չի հավատում Խերսոնից նահանջի վերաբերյալ Ռուսաստանի հայտարարություններին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ ռուս զինվորականների զգալի խմբավորում դեռ մնում է Խերսոնում. Ուկրաինան չի տեսնում Ռուսաստանի՝ առանց կռվի նահանջի նշաններ՝ չնայած ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը։
     «Գործողություններն ավելի ցցուն են, քան խոսքերը: Ուկրաինան նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը հեռանում է Խերսոնից առանց կռվի: Ռուսական խմբի զգալի մասը մնում է քաղաքում, լրացուցիչ ռեզերվներ են ներգրավվում տարածաշրջան: Ուկրաինան ազատագրում է տարածքներ՝ հիմնվելով հետախուզության տվյալների վրա, և ոչ՝ բեմադրված հեռուստատեսային հայտարարությունների վրա»։

Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչը կարծում է, որ, չնայած Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններին, պետք է վստահել պաշտոնական աղբյուրներին, ինչպես նաև կոչ է արել չհրապարակել Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողությունների մասին տեղեկատվությունը և պահպանել տեղեկատվության լռության ռեժիմը։

Նիկոլաևի ՕՎԱ-ի ղեկավար Վիտալի Կիմը նույնպես հորդորել է չվստահել Խերսոնից նահանջի մասին ռուսների հայտարարություններին. «Եթե ռուսները մի բան ասեն, հակառակը կանեն»։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 9-ին, Ուկրաինայում ռուսական զորքերի նոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը զորքերը տեղափոխում է Դնեպրի ձախ ափ, այսինքն, հեռանում է Խերսոնից։

5734 | 0
Facebook