Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 11–12-ը Վիլնյուսում

14:36, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ.
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 11–12-ը Վիլնյուսում

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 11-12-ը Վիլնյուսում։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա Վիլնյուսում 2023 թվականի հուլիսի 11-12-ը»,- ասել է նա։

Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքի երկրների ղեկավարները կքննարկեն պաշտպանական ծախսերի զգալի ավելացումն ու Ուկրաինային աջակցության շարունակականությունը։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ «աճող ռազմավարական մրցակցության դարաշրջանում ՆԱՏՕ-ի շրջանակներում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև անդրատլանտյան կապը կարևոր է մնում դաշինքի երկրների մեկ միլիարդ քաղաքացիների անվտանգության համար»:

2818 | 0
Facebook