Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
10:30, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ.
Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: