Ամերիկացի գործարար Իլոն Մասքը վաճառել է Tesla-ի 19,5 միլիոն բաժնետոմս՝ գրեթե 4 միլիարդ դոլար արժողությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) փաստաթղթին։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Մասքի կարողությունը գնահատվում է 194,8 մլրդ դոլար, անկման պատճառը կապված է նրա մյուս ընկերության՝ Tesla-ի բաժնետոմսերի գնի անկման հետ։
Հոկտեմբերի վերջից, երբ Մասքը փակեց Twitter-ը գնելու գործարքը, Tesla-ի բաժնետոմսերն ընկել են 15,04%-ով։
Ներկա պահին գործարարն ուղիներ է փնտրում Twitter-ի ծախսերը կրճատելու համար և սոցցանցի հավելյալ մոնետիզացիայի մի շարք տարբերակներ է քննարկում։