Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը կաջակցի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը

21:54, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
Էրդողանը կաջակցի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի կազմ մտնելուն։
     Միաժամանակ նա ընդգծել է, որ Անկարան անկեղծորեն հույս ունի, որ Շվեդիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու հուշագրի պահանջները։
     «Մենք նրանից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որոնք կհամապատասխանեն մեր հարաբերություններում դաշնակցային ոգուն»,- ասել է նա։
     Ավելի վաղ Օլոֆ Քրիսթերսոնն Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Ստոկհոլմը լիովին կպահպանի Անկարայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանավորվածությունը։

7356 | 1
Facebook