Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային 25 մլն դոլար կհատկացնի ձմռանը պատրաստվելու համար

21:48, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
ԱՄՆ-ն Ուկրաինային 25 մլն դոլար կհատկացնի ձմռանը պատրաստվելու համար

ԱՄՆ-ն որոշել է 25 մլն դոլար հատկացնել Ուկրաինային ձմեռային շրջանին նախապատրաստվելու համար։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն, ով այսօր այցով ժամանել է Կիև, ասել է, որ Վաշինգթոնը տեղյակ է Ուկրաինայում տների ջերմությունը պահպանելու և մարդկանց էլեկտրաէներգիայով ապահովելու անհրաժեշտության մասին։

Միջոցները կուղղվեն բնակարանային ֆոնդի, ջրամատակարարման, սանիտարական և հիգիենայի պահպանմանը։

5606 | 0
Facebook