Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կասպերսկու լաբորատորիան» կդադարեցնի իր VPN հավելվածի աշխատանքը ՌԴ-ում

19:48, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
«Կասպերսկու լաբորատորիան» կդադարեցնի իր VPN հավելվածի աշխատանքը ՌԴ-ում

Kaspersky Lab-ը կդադարեցնի Kaspersky Secure Connection VPN հավելվածի աշխատանքը Ռուսաստանում։

Մինչև այս տարվա վերջ հավելվածի վճարովի տարբերակը դեռ կվաճառվի, մինչդեռ անվճար տարբերակը կդադարի աշխատել նոյեմբերի 15-ից, ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։

«ՌԴ-ում արտադրանքի անջատումը տեղի կունենա փուլերով՝ ներկա օգտատերերի համար անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հստակեցվում է, որ եթե մինչև 2022 թվականի ավարտը գնեք և ակտիվացնեք հավելվածի վճարովի տարբերակը, այն կաշխատի մինչև լիցենզիայի կամ ընթացիկ բաժանորդագրության ավարտը։ Անվճար տարբերակը հասանելի կլինի մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, որից հետո Ռուսաստանում այլևս հնարավոր չի լինի օգտվել անվճար արտադրանքից։

Ընկերությունն ընդգծել է, որ բացի Ռուսաստանից, ոչ մի այլ երկիր չի տուժի Kaspersky Secure Connection-ի շահագործման փոփոխություններից։

Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող օգտատերերի համար «առկա գործառույթների և VPN սերվերների շարքը չի փոխվի», ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել ծառայության փակման պատճառները։

4446 | 0
Facebook