Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում»․ Վահան Քերոբյան

15:24, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
«Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում»․ Վահան Քերոբյան

Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 150 ներկայացուցիչ` Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համաժողովի ընթացքում իր ելույթում մասնավորապես նշել է․ «Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կատարած համատեղ հետազոտությունների արդյունքը ցույց է տվել, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Մարդիկ դիտարկում են նաև մասնավոր ներդրումային հնարավորությունները։ Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն։ Ես հավաստիացնում եմ, որ ստեղծված են բոլոր նախապայմանները, որպեսզի մասնավոր ներդրումային ֆոնդերը Հայաստանում ծավալեն հաջող գործունեություն, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի այդ ֆոնդերի ձևավորմանը և հաջողությանը»։

4149 | 2
Facebook