Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կդիտվի Լուսնի լրիվ խավարում

09:42, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ.
Կդիտվի Լուսնի լրիվ խավարում

Բյուրականի աստղադիտարանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ս․թ․ նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում: Այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Ամերիկաներից։ Ցավոք, Հայաստանից հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։
     Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն: Հավելենք, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին:
     Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56։ Ցանկացողները կարող են խավարմանը հետևել առցանց»:

Կդիտվի Լուսնի լրիվ խավարում
7842 | 0
Facebook