Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինին չհաջողվեց նվաճել Ուկրաինան, ուստի, ըստ երևույթին, նա որոշել է փորձել ոչնչացնել այն։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է LIGA-ն։
Բորելը նշել է, որ գրեթե ինը ամիս է անցել, ինչ Պուտինն սկսել է իր անօրինական ագրեսիան։ Հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության կողմից էսկալացիան, այդ թվում՝ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես էներգետիկ և ջրամատակարարման օբյեկտների ուղղությամբ:
«Քանի որ Պուտինը չկարողացավ նվաճել Ուկրաինան, պարզ է, որ այժմ նա մտադիր է ահաբեկել Ուկրաինայի բնակչությանը և ոչնչացնել երկիրը»,- ասել է Բորելը։
Նա հայտարարեց ԵՄ-ից մարդասիրական օգնության ավելացման մասին, ինչը ձմռան մոտեցմամբ է՛լ ավելի հրատապ է դարձել։
Բորելը շեշտել է, որ ուկրաինական տնտեսությունը շարունակում է մնալ առանցքային մարտահրավեր և հիշեցրել է, որ ԵՄ-ն պատրաստ է ամսական 1,5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային (մինչև 18 միլիարդ եվրո ընդհանուր փաթեթ)՝ 2023 թվականին Ուկրաինայի ֆինանսական կարիքները զգալիորեն ծածկելու համար։