Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան Ղրիմը գրավելու ծրագիր է մշակում. #DailyBeast

23:00, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ.
Ուկրաինան Ղրիմը գրավելու ծրագիր է մշակում. #DailyBeast

Կիևի իշխանությունները պատրաստվում են Ղրիմի թերակղզին գրավելու ծրագիր պատրաստել։ Այս մասին հայտնում է Daily Beast-ի ամերիկյան հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմն արդեն նշանակել է Ղրիմի գծով նախագահի ներկայացուցիչ Թամիլա Տաշևային, ով պատասխանատու է այս նախաձեռնության իրականացման համար։

Կիևում պլանի մշակման ճշգրիտ ժամկետները չեն նշվում: Ավելի վաղ Զելենսկին բազմիցս հայտարարել էր թերակղզին ետ բերելու անհրաժեշտության մասին, որը 2014 թվականին համաժողովրդական հանրաքվեից հետո դարձավ Ռուսաստանի Դաշնության մաս։

6780 | 1
Facebook