Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Մասքը հանգստյան օրերին աշխատանքից հեռացրել է Հնդկաստանում Twitter-ի աշխատակիցների 90%-ին

21:30, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ.
Մասքը հանգստյան օրերին աշխատանքից հեռացրել է Հնդկաստանում Twitter-ի աշխատակիցների 90%-ին

Twitter-ի նոր սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասքը պոտենցիալ շահութաբեր հնդկական շուկայում զգալի կրճատումներ է կատարել ինժեներական և արտադրանքի մշակման անձնակազմում: Նյու Դելիում, Մումբայում և Բանգալորում ընկերության գրասենյակներում աշխատող 200 աշխատակիցներից մնացել է մոտ 10 մարդ։

Հնդկաստանի անձնակազմում կրճատումներն սկսվել են հոկտեմբերի 28-ին Իլոն Մասքի կողմից սոցցանցի գնումից հետո։ Գործարքը գնահատվել է 44 մլրդ դոլար։ Զանգվածային կրճատումների միջոցով ձեռնարկատերը ակնկալում է նվազեցնել բիզնեսի ծախսերը, ինչի համար, ըստ նրա, գերավճար է տվել, նշում է Bloomberg-ը։

«Ցավոք, ընկերությունն այլընտրանք չունի, քանի որ օրական կորցնում է ավելի քան 4 միլիոն դոլար», - գրել է Մասքը թվիթերում՝ նշելով, որ աշխատանքից ազատվածներից յուրաքանչյուրին առաջարկվել է եռամսյա աշխատավարձի չափով փոխհատուցում:

Զանգվածային կրճատումներ Հնդկաստանում նկատվել են բոլոր գործառույթներում, ներառյալ մարքեթինգը, հանրային քաղաքականությունը և կորպորատիվ հաղորդակցությունը: Միևնույն ժամանակ, կրճատումների մոտ 70%-ը բաժին է ընկել արտադրանքի մշակման թիմին և ճարտարագիտությանը: Ամբողջ աշխարհում Twitter-ի կրճատումների ընդհանուր թիվը կազմել է մոտ 50% (մոտ 3,7 հազար մարդ)։

8735 | 0
Facebook