Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևն ազգայնացնում է ուկրաինացի օլիգարխների ձեռնարկությունները

19:24, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ.
Կիևն ազգայնացնում է ուկրաինացի օլիգարխների ձեռնարկությունները

Ուկրաինայի իշխանությունները որոշել են ազգայնացնել մի շարք ռազմավարական նշանակության ձեռնարկություններ, որոնք կապված են ուկրաինացի օլիգարխներ Կոնստանտին Ժևագոյի, Իգոր Կոլոմոյսկու, Վյաչեսլավ Բոգուսլաևի և Կոնստանտին Գրիգորիշինի հետ։ Ukrnafta-ն, Ukrtatnafta-ն, Motor Sich-ը, AvtoKrAZ-ը և Zaporizhtransformator-ն անցնում են պետական ​​սեփականության, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Կարգավորողի թույլտվությամբ այդ ձեռնարկությունների բաժնետոմսերը ֆիզիկական անձանց հաշիվներից դուրս կգան և կդառնան պետական ​​սեփականություն։ Խախտումների առկայության պատճառով, ներառյալ հակամենաշնորհային օրենքի խախտումները, Motor Sich-ի բաժնետոմսերի հետ գործարքներն արգելափակվել էին և հետագայում կալանվել: Բոգուսլաևը ձերբակալվել էր հոկտեմբերին՝ պետական ​​դավաճանության մեղադրանքով։

AvtoKrAZ ընկերությունը փախուստի դիմած օլիգարխ Կոնստանտին Ժևագոյի «Ֆինանսներ և վարկ» խմբի մաս է կազմում: «Զապորոժտրանսֆորմատորը» տրանսֆորմատորային և ռեակտորային սարքավորումներ արտադրող սնանկ ձեռնարկություն է։ Դրա սեփականատերը միլիարդատեր Կոնստանտին Գրիգորիշինն է»,- հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

6468 | 0
Facebook