Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիստերիկայի հետ կապված դատարանում բացատրություն կտաք». Լևոն Քոչարյան

16:00, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ.
«Հիստերիկայի հետ կապված դատարանում բացատրություն կտաք». Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչատուր Սուքիասյան, 4 տարի և ավել շարունակ ինչ հարցեր ասես, որ չեն տալիս լրագրողները, որոշները բարոյականության չափն անցնելով (ի դեպ սրանց մասով ասում են ձեր հետ կապ ունեն): Պատկերացնո՞ւմ եք, եթե ինձ չկարողանայի տիրապետել, ինչ տխուր պատկեր կստացվեր, օրինակ այնպես, ինչպես ձեզ մոտ եղավ այսօր (ձեր դեպքում լրագրողն ի դեպ ոչ մի սահման չի անցել):
     Դե, իսկ հիստերիկայի մյուս մասի հետ կապված դատարանում բացատրությունը կտաք»:

Աղբյուրը` Լևոն Քոչարյան
9445 | 1
Facebook