Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծառուկյանի ընկերությունը 290 մլն դրամ տուգանք է վճարել»․ Հրաչյա Սարգսյան

14:12, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ.
«Ծառուկյանի ընկերությունը 290 մլն դրամ տուգանք է վճարել»․ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին՝ «ի՞նչ խախտման համար է Գագիկ Ծառուկյանի ընկերությունը 290 մլն դրամ տուգանք վճարել», պատասխանել է․ «Առանց թույլտվության հաստատված նախագծից ավել աշխատանքներ են իրականացվել»։

Դիտարկմանը՝ «արդյո՞ք անձի հետ կապված խնդիր էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ շենքի շինարարությունը կանգնեցնելը, քանի որ Ծառուկյանը այդ ընթացքում ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ էր զբաղված, իսկ այդ ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից շինթույլտվությունների խնդիր կար՝ քաղաքական ենթատեքստով», քաղաքապետն արձագանքել է․ «Մեր կողմից չի եղել կանգնեցելը: Ես նորից եմ կրկնում՝ մենք ունենք խնդիր, միայն այդ կառուցապատումը չէ»։

«Ծառուկյանի ընկերությունը 290 մլն դրամ տուգանք է վճարել․ առանց թույլտվության հաստատաված նախագծից ավելի էին կառուցապատել»․ Հրաչյա Սարգսյան
4451 | 0
Facebook