Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոլցն ու Բայդենը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

12:36, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ.
Շոլցն ու Բայդենը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը. «Կանցլերն ու նախագահը դատապարտել են Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգակիրների մատակարարման ուկրաինական օբյեկտների շարունակվող գնդակոծությունները»: Քաղաքական գործիչները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու հնարավորությունների սահմաններում աջակցել Ուկրաինային։

Շոլցը Բայդենին ներկայացրել է նաև Պեկին կատարած իր այցի արդյունքները:

5417 | 0
Facebook