Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինայում ավելի քան 4,5 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության»․ Զելենսկի

11:42, երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ.
«Ուկրաինայում ավելի քան 4,5 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության»․ Զելենսկի

Ուկրաինայում ավելի քան 4,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, մեծ մասը՝ Կիևում և Կիևի մարզում, որտեղ ստեղծվել է էլեկտրաէներգիայի հետ կապված դժվարին իրավիճակ։ Այս մասին կիրակի հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիևի իշխանությունները դիտարկում են մայրաքաղաքի շուրջ 3 միլիոն բնակչի տարհանման հնարավորությունը՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատման դեպքում։

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների 40 տոկոսը ոչնչացվել կամ վնասվել է։

«Մենք հասկանում ենք, որ եթե Ռուսաստանը շարունակի նման հարձակումները, կարող ենք կորցնել էներգամատակարարման ողջ համակարգը»,- նշել էր Կիևի վարչակազմի անվտանգության ծառայության ղեկավար Ռոման Տկաչուկը:

6424 | 0
Facebook