Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ սիրում է «ռուս մեծ ժողովրդին» այնպես, ինչպես ուկրաինացի ժողովրդին

23:42, կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ.
Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ սիրում է «ռուս մեծ ժողովրդին» այնպես, ինչպես ուկրաինացի ժողովրդին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Բահրեյնից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «համակրանք» է զգում «մեծ» ռուս ժողովրդի հանդեպ, որին սիրում է, ինչպես ուկրաինացի ժողովրդինը։

«Ես անկեղծ համակրանք եմ զգում ռուս ժողովրդի և ուկրաինացի ժողովրդի նկատմամբ», - ասել է նա։

Ֆրանցիսկոսի խոսքով՝ ինքը չի հավատում ռուս ժողովրդի դաժանությանը, քանի որ այն «մեծ» է, իսկ պատասխանատվությունը կրում են վարձկաններն ու զինվորները, ովքեր «պատերազմն» ընկալում են որպես արկածախնդրություն։

Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապը հայտարարել էր, որ աշխարհում «մի քանի կառավարիչներ» վերակենդանացնում են Սառը պատերազմի հռետորաբանությունը։

Նրա խոսքով՝ աշխարհն արդեն անդունդի եզրին է և չպետք է ցած ընկնի։

4097 | 0
Facebook