Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

ԱՄՆ-ը մտահոգված է Չինաստանի կողմից միջուկային զենքի մշակման տեմպերով. Ուկրաինայում պատերազմը նախավարժանքն է. #WSJ

20:00, կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ.
ԱՄՆ-ը մտահոգված է Չինաստանի կողմից միջուկային զենքի մշակման տեմպերով. Ուկրաինայում պատերազմը նախավարժանքն է. #WSJ

Չինաստանը միջուկային զենք է ստեղծում շատ ավելի արագ, քան կանխատեսվում էր։ Եվ դա ակնհայտ անհանգստություն է առաջացնում ԱՄՆ-ում, որտեղ կարծում են, որ դա կարող է դառնալ «մոտ ապագայի խնդիր», քանի որ ուկրաինական պատերազմն այս առումով «ուղղակի նախավարժանքն» է։

Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

«Այս ուկրաինական ճգնաժամը, որում մենք հիմա գտնվում ենք, պարզապես նախավարժանք է», - ասել է ռազմածովային ուժերի ծովակալ, ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության հրամանատար Չարլզ Ռիչարդը այս շաբաթ կայացած համաժողովի ժամանակ: «Եվ շատ չի անցնի, երբ մենք կենթարկվենք այնպիսի փորձարկումների, ինչպիսիք են մենք վաղուց չենք տեսել»,- ասել է նա։

Նա նաև ասել է, որ Չինաստանի զսպման քաղաքականությունը «դանդաղ խորտակվում է» նավի պես, քանի որ Չինաստանը միջուկային զենք ստեղծելու հարցում ավելի արագ է զարգանում, քան Միացյալ Նահանգները.

«Դանդաղ խորտակվում է, բայց խորտակվում է, քանի որ, ըստ էության, նրանք իրենց հնարավորությունները դաշտ են ներդնում ավելի արագ, քան մենք: Դանդաղ խորտակումը դժվար թե մխիթարություն լինի»։ Ռիչարդը նշել է, որ Ամերիկան ​​պահպանում է առավելությունը սուզանավերում, «գուցե միակ իրական ասիմետրիկ առավելությունը, որը մենք (ԱՄՆ-խմբ.) դեռ ունենք»։

Բայց նույնիսկ այս առավելությունը, ըստ զինվորականների, կարող է անհետանալ, եթե Ամերիկան ​​չբարձրացնի տեմպերը՝ «լուծելով պահպանման խնդիրները և սկսելով նոր շինարարություն», օրինակ, տարեկան 3 Վիրջինիա դասի սուզանավը «լավ սկիզբ կլիներ»։

7971 | 0
Facebook