Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում 2 ամսում մահացել է ավելի քան 500 ռուս բանտարկյալ. #The Insider

18:36, կիրակի, 06 նոյեմբերի, 2022 թ.
Ուկրաինայում 2 ամսում մահացել է ավելի քան 500 ռուս բանտարկյալ. #The Insider

Ուկրաինական պատերազմում երկու ամսվա ընթացքում ավելի քան հինգ հարյուր ռուս գերիներ, որոնք հավաքագրվել էին Վագների մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության կողմից, մահացել են, հայտնում է The Insider-ը։

Մահացածների թիվը, ինչպես նշում է թերթը, պարզվել է Վագների ղեկավարության կողմից զոհվածների հարազատներին ուղարկված նամակների միջոցով։ Այս նամակները հայտնաբերել և ստուգել են Հիբրիդային սպառնալիքների ուսումնասիրման և հակազդման ուկրաինական կենտրոնի աշխատակիցները։
     Հայտնաբերված նամակներից մոտ երկու հարյուրը ստորագրել է ՊՄԿ-ի ղեկավարներից Անդրեյ Տրոշևը։ Նամակներին ուղեկցվում են հետմահու «Արիության համար» մեդալով, իսկ փաստաթղթերն իրենք (սոցցանցերում հրապարակված են հարազատների կողմից) կոկիկ համարակալված են, ինչը հնարավորություն է տալիս եզրակացություններ անել դրանց քանակի վերաբերյալ։

Հրապարակմանը հաջողվել է կապ հաստատել մահացած ազատազրկվածների որոշ հարազատների հետ, ովքեր հաստատել են տեղեկությունն այն մասին, որ իրենց սիրելիները գաղութներից պատերազմ են գնացել և մահացել Ուկրաինայի տարածքում։
     Insider-ի լրագրողները նաև անուղղակիորեն հաստատել են, որ մեկ ամսից էլ պակաս ժամանակում (սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 13-ը) Տրոշևի ստորագրած նամակներն ստացել են 224 բանտարկյալների հարազատներ, իսկ ընդհանուր առմամբ հոկտեմբերի կեսերին առնվազն 458-ը հավաքագրվել են։

5339 | 0
Facebook