Տանզանիայում վթարի է ենթարկվել Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը: France Presse-ը գրում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը:
Ինքնաթիռում եղել է 49 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Այս պահի դրությամբ հաջողվել է փրկել 15 մարդու: