Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծառատունկ անելը հիանալի բան է, իհարկե, այն էլ՝ համապետական։ Բայց եթե վերջին 20-25 տարում այդ միջոցառումների ժամանակ օգտագործած տնկիների գոնե կեսը ծառ դառած լինեին՝ այսօր կտեսնեինք դրանց արդյունքները։
Քանի տարի է արդեն խնդրում եմ, որ պետական կառույցները տնկելուց առաջ մի անգամ էլ ցույց տան, թե նախորդ տարիներին տնկածների հետ ինչ է եղել։
Մասնավոր դեպքեր կան, որ նաև ծառ են դառել արդյունքում, բայց, ցավոք, ոչ մեկը մասնագիտորեն չի գնահատել ու չի գնահատում այս ամենամյա պետական շոուների իրական արդյունավետությունը»։